
«Expo-Russia Armenia 2014» արդյունաբերական ցուցահանդեսի մասնակիցներին և կազմակերպիչներին Участникам и организаторам промышленной выставки “Expo-Russia Armenia 2014”
Ջերմորեն ողջունում եմ «Expo-Russia Armenia 2014» հայ-ռուսական արդյունաբերական վեցերորդ ցուցահանդեսի մասնակիցներին և կազմակերպիչներին: Сердечно приветствую участников и организаторов армянско-русской шестой промышленной выставки “Expo-Russia Armenia 2014”. Արդեն ավանդական դարձած այս ցուցահանդեսի անցկացումը իր հերթին վկայում է արդյունաբերության ոլորտում երկու երկրների միջև ձևավորված կայուն և փոխշահավետ համագործակցության ամուր կապերի մասին: Проведение уже традиционной выставки свидетельствует о наличии устойчивых и взаимовыгодных отношений между двумя странами в сфере промышленности. Վստահ եմ, որ ինչպես նախկինում, այս ցուցահանդեսը ևս լայն հետաքրքրություն կառաջացնի թե՛ տեղական, թե՛ տարածաշրջանային մակարդակներում գործունեություն ծավալող կազմակերպությունների և անհատների համար՝ մնայուն դերակատարում ունենալով ինչպես բովանդակային բացառիկությամբ, այնպես էլ ընդգրկունությամբ: У меня нет сомнений, что эта выставка, которая отличается своим уникальном содержанием и своей масштабностью, в этом году тоже вызовет большой интерес у организаций и отдельных лиц, осуществляющих свою деятельность на местном и региональном уровне.
Համոզված եմ, որ «Expo-Russia Armenia 2014» հայ-ռուսական արդյունաբերական վեցերորդ ցուցահանդեսը լավագույնս հնարավորություն կընձեռի նոր գործարար կապեր հաստատելու և ամրապնդելու, ինչպես նաև արդյունաբերության ոլորտում փոխգործակցությունն ավելի ընդլայնելու գործում: Я уверен, что армянско-русская шестая промышленная выставка “Expo-Russia Armenia 2014” даст возможность установить и укрепить новые деловые связи, а также расширить сотрудничество в сфере промышленности. Շնորհավորում եմ «Expo-Russia Armenia 2014» ցուցահանդեսի կազմակերպիչներին ու մասնակիցներին և ակնկալում, որ այս կարևոր նախաձեռնությունը համագործակցության նոր շրջանակներ կընդգրկի՝ առավել ամուր հիմք ստեղծելով արդյունաբերության ոլորտում նոր հաջողությունների հասնելու համար: Поздравляю организаторов и участников «Expo-Russia Armenia 2014», и надеюсь, что эта важная инициатива откроет новые перспективы для сотрудничества, формируя прочную основу для новых достижений в сфере промышленности.
ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Гагик Бегларян Министр транспорта и связи РА
|